ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների
27.01.2021 | 13:23

Գանձասարի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 26-ին, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, նաև Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:


Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ:

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ